Փետրվարի 3-ին, ժամը 20.07-ին, Հայաստանի փրկարարական ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ կայքից, դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես C180» մակնիշի 23 ԼՍ 858 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ, 1976թ. ծնված Արման Բաղդասարյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ավտոճանապարհին հարակից ժայռի հատվածին: Պատահարի հետեւանքով Ա.Բաղդասարյանը եվ ուղեւոր 1984թ. ծնված Լիլիթ Միքայելյանը (Վայք քաղաքի բնակիչներ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Մեր տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանը ՊՆ աշխատակից է։