Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Վլադիմիր Պուտինին դուր է գալիս Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին միացած՝ ԱՄՆ նախագահի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, հայտնել է «Вести»-ն։

Դեկտեմբերի 2-ին Մոսկվա են այցելել Քուշները և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Նրանք հանդիպել են Պուտինի հետ և քննարկել Թրամփի առաջարկած՝ ուկրաինական հակամարտության կարգավորման նախագիծը։

Ուշակովն ասել է, որ Քուշները ցանկացել է քննարկել, թե ինչ գաղափարներով և սկզբունքներով է Ռուսաստանի նախագահը մոտենում ամերիկացիների հետ զրույցին, հաղորդում է «Московский комсомолец»-ը։