Ֆրանսիայում Լիբիայի նախկին դեսպան Օմար Բրեբեշին սպանելուց առաջ խոշտանգումների են ենթարկել. կոտրել են կողոսկրերը, քաշել եղունգները, մտրակի հարվածների ենթարկել:  Այդ մասին նշվել է դիահերձման նախնական եզրակցության մեջ, որն ստացել է միջազգային իարվապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը:

Ինչպես հաղորդում է  «Ռադիուսը», այդ տվյակները հիմք են հանդիսացել Լիբիայի նոր կառավարությանը խոշտանգումների եւ Բրեբեշի սպանության մեջ մեղադրելու համար:

Բացի այդ, իրավապաշտպաններին է հանձնվել դատական հաշվետվությունը, որտեղ ուղղակի նշվում է, որ Բրեբեշը մահացել է խոշտանգումների ժամանակ եւ որ կասկածյալը, որի անունը չի նշվում, խոստովանել է մեղքը: