Բեդվինն առեւանգիչները  փետրվարի 3 –ին ազատ են արձակել ամերիկացի երկու կին զբոսաշրջիկներին:

Ինչպես հաղորդում է  Associated Press-ը, նման որոշում է կայացվել ցեղախմբի առաջնորդի հետ զրույցից հետո: Նշվում է, որ զբոսաշրջիկների ուղեկցորդը նույնպես ազատ է արձակվել:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Սենտ Կատրին վանքից Շարմ էլ Շեյխ տանող ճանապարհին զինված բեդվինները կանգնեցրել էին տուրիստական ավտոբուսը: Նրանք զբոսաշրջիկներից խլել էին գումար եւ թանկարժեք իրեր: Պատանդների դիմաց նրանք պահանջել էին բաց թողնել  Շարմ էլ Շեյխի տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա ավազակային հարձակման համար ձերբակալված երկու հանցագործներին: