Նիդեռլանդները երկու F-35 կործանիչ է օդ բարձրացրել այն բանից հետո, երբ անհայտ անօդաչու թռչող սարք է հայտնվել իր օդային տարածքում, հաղորդում է ՌԲԿ-NOS-ը։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ կործանիչները, որոնք կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին արձագանքել էին անհայտ օբյեկտի վերաբերյալ տագնապի ազդանշանին, վերադարձել են Ֆոլկել ավիաբազա։ Պարզվել է, որ դա անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է եղել, որն անմիջական վտանգ չի ներկայացրել և արդեն լքել է երկրի օդային տարածքը։ Թե որտեղից է այն ժամանել, դեռևս անհայտ է։

Նշվում է, որ օդային երթևեկության կարգավարները չեն կարողացել կապ հաստատել անօդաչու թռչող սարքի հետ, երբ այն մտել է Նիդեռլանդների օդային տարածք։

Գործակալությունը նաև նշել է, որ օդային երթևեկությունը չի խաթարվել և թռիչքների սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն չի եղել։ Անօդաչու թռչող սարքը անտեսել է բոլոր նույնականացման ուղիները, սակայն կարճատև հետապնդումից հետո լքել է երկրի օդային տարածքը։