DARPA գործակալությունը (ԱՄՆ պաշտպանության առաջադեմ հետազոտական նախագծերի վարչություն) » Lift Challenge անվամբ մրցույթ է հայտարարել՝ 6.5 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով։ Դրա նպատակն է ստեղծել փոքր անօդաչու թռչող սարք, որը կարող է բարձրացնել իր քաշից չորս անգամ ավելի բեռ, ինչը անօդաչու թռչող սարքերի աշխարհում հեղափոխություն կդառնա։ Հայտնի է, որ ներկայիս անօդաչու թռչող սարքերը դժվարանում են իրենց քաշին հավասար բեռ բարձրացնել։
Մրցույթի պահանջները. անօդաչու թռչողը պետք է համապատասխանի FAA պահանջներին, կշռի ոչ ավելի, քան 25 կգ և բարձրացնի առնվազն 50 կգ, թռչելով մոտավորապես 100 մ բարձրության վրա՝ ոչ ավելի, քան 15 մ շեղումով։ Այն պետք է միաժամանակ 10 կմ հեռավորություն հաղթահարիի, ներառյալ միջանկյալ բեռի առաքումը։
Մրցույթի մեկ այլ պահանջն այն է, որ 6,4 կիլոմետր (4,1 մղոն) հեռավորություն թռչելուց հետո անօդաչու թռչող սարք պետք է կախված մնա օդում, զգուշորեն տեղադրի բեռը նշանակված վայրում, այնուհետև նախքան 3 մետր տրամագծով շրջանագծով ուղղահայաց վայրէջք կատարելը հաղթահարի մնացած հեռավորությունը։
Հաղթողը կստանա 2,5 միլիոն դոլար, իսկ 2-րդ և 3-րդ տեղերի արժանացածները՝ համապատասխանաբար 1,5 միլիոն և 1 միլիոն դոլար: Լրացուցիչ 500 հազար դոլար կտրամադրվի այն մասնակիցներին, ովքեր ամենահեղափոխական աերոդինամիկայով, շարժիչային համակարգով և առաջադեմ դիզայնով անօդաչու թռչող սարքեր կներկայացնեն։
Մրցույթը բաց է ոչ միայն հաստատված անօդաչու թռչող սարքեր արտադրողների, այլև բոլոր հետաքրքրված անձանց, ներառյալ՝ ուսանողական ստարտափների և սիրողական գյուտարարների համար:





























