Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։
Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, աշխատանքային և սոցիալական համագործակցությունը, ինչպես նաև ապագա գործընկերության հեռանկարները, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Նշվել է երկու երկրների գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցությունը։
Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։





























