Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակումը «Դալմայի» տարածքում չի եղել։ Այս մասին NEWS.am–ին ասաց առեւտրի կենտրոնի փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը՝ հերքելով մամուլում առկա տեղեկատվությունը։

««Դալմայի» թիմի անունից դատապարտում ենք բռնությունը եւ ցավում ենք կատարվածի համար։ Միջադեպը մեր առեւտրի կենտրոնում չի եղել»,– ասաց Չաքարյանը։

Նշենք, որ Միհրան Հակոբյանն այս պահին հիվանդանոցում է, փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով, նա որոշակի վնասվածքներ ունի դեմքի հատվածում, այդ թվում քթի կոտրվածք։