Բացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

52 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

4-ական դեպք՝ խարդախության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու։

Բացահայտվել է ավազակության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հուշարձաններ ոչնչացնելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: