Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գործող «Վեգա» խանութի մոտ հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyancom–ը։

Մինչ կժամանեին Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից, մի քաղաքացի, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների, արցախցի է, նկատելով հրդեհը, իր ավտոմեքենայից օգտագործել է կրակմարիչ (Огнетушитель) և կանխել կրակի տարածումը, ինչից հետո պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է խանութի սրահի մոտ տեղադրված հսկայական ձմեռ պապը, ու եե արցախցի տղամարդը օպերատիվ չգործեր, հրդեհը կտարածվեր նաև արհեստական տոնածառին: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: