Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) որոշել է ավելի սերտորեն համագործակցել իր ամենամոտ գործընկերների՝ ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի հետ։ Այս մասին տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Նրա խոսքով՝ երեք կազմակերպությունների գլխավոր քարտուղարները ստորագրել են համագործակցության հուշագիր, այսպես կոչված՝ «Ճանապարհային քարտեզ»։
«Կարծում եմ, որ 2026 թվականին Ռուսաստանի նախագահության օրոք մենք կակտիվացնենք այս հարցը», - նշել է Սեմերիկովը։




























