Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները փետրվարի 3-ին, ժամը 20.30-ին, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Սերգեյ Բերակչյանին:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա 2011 թ. հունիսին, հյուրընկալվելով Երեւան քաղաքի Թումանյան փողոցի մի բնակարանում, այնտեղից գողացել է նոթբուք համակարգիչ եւ բջջային հեռախոս:
Կատարվում է նախաքննություն:




























