Հայաստանի ճանապարհներին մի քանի վթարներ են եղել:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ փետրվարի 3-ին, ժամը 18-ի սահմաններում, Մեծամոր-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին միմյանց են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը, նրա ուղեւորը եւ «Մերսեդես»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.20-ի սահմաններում, «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Հերացու փողոցի թիվ 10 շենքի մոտ բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես ՄԼ» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաների: Պատահարի հետեւանքով «Դեու-Նեքսիա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 3-ին, ժամը 21-ին, մարմնական վնասվածքներով Աբովյան քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա Կորյուն Արմենի Հ.-ն: Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է փետրվարի 1-ին՝ իր կողմից վարած «Տոյոտա ՌԱՎ 4» մակնիշի ավտոմեքենայով «Մերսեդես Ե-220» մակնիշի ավտոմեքենայի բախվելու հետեւանքով:
Բոլոր դրվագներով էլ կատարվում է քննություն:



























