Սիզրանի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է նավթի վերամշակումը այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ին վնասվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոլորտի երկու աղբյուրների։

Աղբյուրների փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերը հարվածել են նավթի առաջնային վերամշակման CDU-6 կայանին. այն առանցքային սարքավորում է և արդեն իսկ անօդաչուների հարձակման է ենթարկվել օգոստոսին, երբ դրա վերանորոգման համար երկու շաբաթ է պահանջվել։ Գործակալության զրուցակիցներից մեկը կարծում է, որ այս անգամ վերանորոգման աշխատանքները կարող են տևել շուրջ մեկ ամիս։

«Ռոսնեֆտը», որին պատկանում է այդ Նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ)՝ չի պատասխանել Reuters գործակալության մեկնաբանության հարցմանը։