Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված հանրահավաքով։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում պահել են կալանավորված սրբազանների նկարներով պաստառներ։

Ակցիային միացել են նաեւ հոգևորականները։ Նրանք կոչ են անում ռուսաստանաբնակ հայերին համախմբվել և ամուր կանգնել Եկեղեցու և Հայրապետի կողքին։

Հիշեցնենք, բողոքի ակցիա էր իրականացվել նաեւ Բեռլինում, որտեղ աշխատանքային այցով 2 օր առաջ մեկնել էր Փաշինյանը։