Ինդոնեզիայի հիմնական կղզու` Ճավայի ամենաբարձր հրաբուխն ակտիվացել է: Ինչպես հաղորդում է Jakarta Post-ը, Ինդոնեզիայի հրաբխային եւ երկրաբանական աղետների հետեւանքների վերացման կենտրոնը (PVMBG) հայտարարել է տագնապի «պատրաստություն» կամ վտանգի նարնջագուն մակարդակ: Լեռն սկսել է մինչեւ 600 մ բարձրության մոխիր արտանետել:
Հրաբխագետներն ու երկրաբանները համոզված են, որ սրանք հերթական ժայթքման ակնհայտ նշաններ են:
Սեմերու լեռը (3676) Ինդոնեզիայի ութ ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, եւ 1967թ-ից այն անընդհատ է ժայթքում, փոխվում է միայն սպառնալիքի մակարդակը:




























