Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է ցանցահենության դեմ օրենքի վավերացումը կասցնելու մասին:  Նշենք, որ օրենքը երկրում բողոքի զանգվածային ալիք էր առաջացրել համացանցից օգտվողների շրջանում:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, օրենքը դեռ կարող է ուժի մեջ մտնել, սակայն, ինչպես նշել է Տուսկը,  դա կարող է լինել միայն հասարակական քննարկումներից հետո, որին կմասնակցեն  ինչպես իրավատերերը, այնպես էլ համացանցի սովորական սպառողները:

The Anti-Counterfeiting Trade Agreement օրենքը Լեհաստանի խորհրդարանն ընդունել էր 2012թ. հունվարին, ինչը երկրում բողոքի զնագվածային ակցիաների տեղիք էր տվել:

Նշենք, որ վերջին շրջանում աշխարհի մի շարք երկրներ են քննարկում ցանցահենության դեմ օրինագծեր: Մասնավորապես, ԱՄՆ կոնգրեսի օրակարգում միանգամից երկու նման օրինագիծ կա` SOPA-ն եւ PIPA-ն: Նման օրինագծերի ընդունման դեմ են հանդես գալիս համացանցային այնպիսի հսկա ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը, Twitter-ը, Wikimedia Foundation-ը եւ այլն: