Թայվանի ինտերնետ սրճարաններից մեկում համակարգչային խաղով չափազանց տարվելու արդյունքում  23-ամյա երիտասարդ է մահացել: Նրա սիրտը դադարել է գործել:

Ուշագրավ է, որ  սրճարանում եւս  30 այցելու է եղել, սակայն խաղով կլանված` նրանք չեն էլ նկատել, որ իրենց կողքին մարդ է մահացել:  Անշունչ երիտասարդի մամինը 9 ժամ անց նկատել է հավաքարարը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Մահացածը նստած է եղել այն դիրքում, կարծես դեռ շարունակելիս է եղել խաղալը: