Այսօր լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, թե իբր Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում նռնակ է հայտնաբերվել, ինչը կեղծ է։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներից մեկնած ծառայողները նշված վայրում պայթուցիկ կամ վտանգավոր իր չեն հայտնաբերել։

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կեղծ ահազանգով կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե»,– հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ահազանգ է ստացվել, որ «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում պայթուցիկի նմանվող կասկածելի իր կա