«Վերին Լարսի» հատվածում ճանապարչհը երկու ուղղությամբ էլ բաց է: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: «Ճանապարհը բաց է եղանակային բարենպաստ պայմանների եւ ձնահյուսերի վտանգի նվազման հետ կապված»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նշենք, որ մեքենաների երթեւեկությունը դադարեցվել էր փետրվարի 1-ից` ձյան առատ տեղումների եւ ձնահյուսի վտանգի պատճառով:



























