Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը փետրվարի 2-ին հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամերի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ համագործակցությունը երկկողմ խորհրդարանական եւ բազմակողմ միջխորհրդարանական կառույցներում: Անդրադարձ է կատարվել երկու խորհրդարանների միջեւ գործունեության ակտիվացմանը:

Դեսպանը տիկին Պրամերի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, հարաբերությունները հարեւան երկրների հետ, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաեւ երկկողմ, մասնավորապես, առեւտրական ոլորտում Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ հարաբերությունների ներկա վիճակը: