Մոսկվայում, Պետերբուրգում  եւ Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում այսօր` փետրվարի 4-ին տեղի են ունցել ընդդիմության «Հանուն ազատ ընտրությունների» կարգախոսով հանրահավաքները:  Միեւնույն ժամանակ, մայրաքաղաքի այլ  հատվածում անցակացվել է իշխանամետ հանրահավաք` «Մենք կորցնելու բան չունենք» կարգախոսով:

Ընդդիմության հանրահավաքի մասնակիցների թվի վերաբերյալ տեսակտները տարբեր են. Մոսկվայի ՆԳԳՎ-ի գնահատականներով` մասնակցել է 14,000 մարդ, քաղաքային իշխանությունները նշում են 36,000, իսկ կազմակերպիչները` մինչեւ 120,000 մարդ:

Ընդդիմության հանրահավքի մասնակիցները բանաձեւ են ընդունել, որը հետեւյալ պահանջներն է պարունակում.

1. Քաղբանտարկյալների եւ  բոլոր անարդարացի դատապարտվածների ազատ արձակում

2. Պետդումայի ընտրությունների չեղյալ համարում

3. ԿԸՀ նախագահ Չուրովի պաշտոնանկություն, նրա գործունեության հետաքննում

4.  Ընդդիմադիր կուսակցությունների գրանցում եւ նոր  ընտրական օրենսդրության ընդունում: Քաղաքական համակարգի բարեփոխումների իրականացում

5. Ազատ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վլադիմիր Պուտինի աջակցության հանրահավաքին, ըստ իշխանությունների, մասնակցել է 100 հազ. մարդ:  Այս հանրահավաքում հիմնական լեյտմոտիվը  Ռուսաստանի քայքայում թույլ չտալն էր: Ելույթ ունեցողներն անդրադարձել են նաեւ ընդիմության հանրահավքին ` նշելով, որ «օրանժիզմը» չի անցնի: «Մենք տարբեր կերպ ենք վերաբերվում Վլադիմիր Պուտինին, ոմանք աջակցում են, ոմանք` ոչ, սակայն մենք թույլ չենք տա քայքայել երկիրը»,-ասել է հանրահավաքը վարող Մաքսիմ Շեւչենկոն, հաղորդում է  «Ինտերֆաքսը»: