Իտալիայի ափերի մոտ «Շարդոմ» նավը ծանծաղուտի մեջ է հայտնվել: Բոլոր 262 ուղեւորները փրկվել են:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նավը Հռոմից 80 կմ հեռավորության վրա գտնվող Չիվիտավեկյա նավահանգստից դուրս է եկել Տիրենյան ծով: Առափնյա պահպանության ծառայության ներկայացուցչի խոսքով`լաստանավը ծանծաղուտ է մտել ուժեղ ձնախառն փոթորկի պատճառով: Նավի վրա 25-մետրանոց ճեղքվածք է առաջացել:
Ուղեւորների մոտ խուճապ է առաջացել: Դեռեւս թարմ են Իտալիայի ափերի մոտ վերջերս նավաբեկության ենթարկված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի ճակատագրի մասին հիշողությունները:



























