Մոսկվայում կայացած` Վլադիմիր Պուտինի աջակցության հանրահավաքի կազմակերպիչներից մեկը` Նադեժդա Կորնեւան ձերբակալվել է  հանրահավաքի մասնակիցների թվի գերազանցման պատճառով: Արձանագրություն կազմելուց հետո նրան բաց են թողել:

ՆԳՆ Մոսկվայի ԳՎ մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախապես հայտարարված 15 հազ. մարդու փոխարեն հանրահավաքին մոտ 140 հազ. մարդ է մասնակցել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Վարչապետ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտենլ  իր լուման ունենալ տուգանքի վճարման գործում:

«Ինչ վերաբերում է տուգանքին, կազմակերպիչները թող չմտահոգվեն. ես պատրաստ եմ իմ լուման ունենալ եւ համաձայն եմ նրանց հետ միասին պատասխան տալ օրենքի առաջ»,-ասել է վարչապետը:

Նա նշել է, որ իշխանությունները պետք է արձագանքեն, երբ  կազմակերպիչները  հայտում ներկայացված թվերի հետ անհամապատասխանություններ են ունենում, եւ դա նորմալ ընթացակարգ է: «Վստահ եմ, որ կազմակերպիչները նույնպես նման արձագանք չէին սպասում մարդկանց կողմից»,-ասել է Պուտինը, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը: