Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ գյուղում, որտեղ այս կիրակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պատարագի մասնակցի, այդ այցով պայմանավորված ամբողջ գյուղի, մասնավորապես եկեղեցու տարածքում և հարակից հատվածում մաքրման աշխատանքներ են իրականացվում։

Բնակիչները թեև չցանկացան NEWS.am-ի տեսախցիկի առաջ խոսել, սակայն ասացին, որ առաջին անգամ են այսպիսի հատուկ տեխնիկա տեսնում, որ Այգեշատի փողոցները մաքրում է։

Ի դեպ նրանք նշեցին, որ տեխնիկան Այգեշատ գյուղինը չէ, այլ Մեծամոր խոշորացված համայնքինը։