Reuters գործակալության բրիտանական խմբագրության լրագրողները 25 տարվա մեջ առաջին անգամ երկօրյա գործադուլ կանեն:
Ինչպես հաղորդում է National Union of Journalists (Բրիտանական լրագրողների պրոֆմիությունը), պատճառը աշխատավարձի բարձրացման շուրջ ղեկավարության հետ ունեցած տարձայնություններն են: Ակցիայի անցկացմանը, որը կսկսվի փետրվարի 9-ին եւ կտեւի 48 ժամ, աջակցել է գործակալության պրոֆմիության անդամների 83%-ը:
Պատճառը լրագրողների աշխատավարձի բարձրացման չափն է. բարձրացումը պետք է ծածկի Բրիտանիայում արձանագրված 4% գնաճը, մինչդեռ ընկերության ղեկվարությունը միայն 1,75%-ի բարձրացում է խոստացել:
Նշենք, որ Reuters-ը աշխարհի խոշորագույն միջազգային լրատվական գործակալություններից է, որը հիմնվել է Լոնդոնում 1851թ-ին: 2008թ-ին Reuters Group ընկերությունը գնել է Thomson մեդիա կորպարոցիան: Աշխարհի ավելի քան 100 երկրում ընկերության ստորաբաժանումներում աշխատում է 55 հազ. մարդ:



























