Northrop Grumman-ը, Scaled Composites ընկերության հետ համատեղ, շարունակում է Talon անօդաչու թռչող սարքի մշակումը ССА ծրագրի շրջանակում՝ այն պատրաստելով որպես թևային համակարգ հինգերորդ սերնդի F-35 և F-22 կործանիչների համար։ Նախագծի մեկնարկից տասնհինգ ամիս անց մշակողները ներկայացրել են նախատիպը, որի առաջին թռիչքը նախատեսված է 2026 թվականի երկրորդ կեսին։

Northrop Grumman-ի նպատակն է ստեղծել ցածր գնով, բարձրորակ անօդաչու թռչող սարք՝ հետագա արտահանման ներուժով։

Talon-ը կատարված է «լամբդա թև» սխեմայով՝ V-անման պոչով։ ԱԹՍ-ն աշխատում է տուրբոռեակտիվ շարժիչով և օգտագործում է սթելս (ռադարային, ինֆրակարմիր և հայտնաբերման սպեկտրի այլ գոտիներում մարտական ​​մեքենաների տեսանելիությունը նվազեցնելու մեթոդների ամբողջություն –խմբ.) տարրեր։ Հաշվի առնելով ծախսերի կրճատումը՝ Northrop Grumman-ի ինժեներները 50%-ով կրճատել են կառուցվածքի մասերի քանակը, ինչը հնարավորություն է տվել անօդաչու թռչող սարքը 450 կգ-ով ավելի թեթև լինել և սկզբնական ծրագրի համեմատ արտադրության արագությունը գրեթե մեկ երրորդով մեծացնել։

ԱՄՆ ռազմաօդային ուժերից բացի, Talon-ի նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում նաև զինված ուժերի այլ զորքեր և օտարերկրյա պատվիրատուներ։