«Խաղաղություն եւ վստահություն. նպատակի միասնություն կայուն ապագայի համար» միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կրեմլի տվյալներով՝ հանդիպումը սկսվել է ընդլայնված կազմով բանակցություններով, որոնց մասնակցել են համապատասխան պատվիրակությունների անդամները։

Նշվել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լավ են զարգանում բոլոր ոլորտներում։ Ռուս-թուրքական հարաբերությունների բազմակողմանի եւ բազմազան բնույթը, մասնավորապես առեւտրատնտեսական հարցերում, թույլ է տալիս նրանց հաղթահարել միջազգային մարտահրավերները եւ երրորդ երկրների ճնշումները։

Օրակարգում ներառված են բազմաթիվ խոշոր համատեղ նախագծեր, հիմնականում՝ «Աքքույու» ատոմակայանի շինարարության շարունակումը։

Նրանք նաեւ մտքեր են փոխանակել ուկրաինական, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են ռուսական ակտիվները բռնագրավելու եվրոպական փորձերը։ Ռուսաստանի նախագահը տվել է այս մասին հայտնի գնահատականը։ Կողմերը համաձայնել են, որ բոլոր երկրների, այդ թվում՝ եվրոպացիների կողմից նման չմտածված գործողությունները, ըստ էության, կհանգեցնեն Բրետոն Վուդսի եւ միջազգային ֆինանսական համակարգերի սկզբունքների փլուզման։

Ռուս-թուրքական բանակցությունները շարունակվել են նեղ կազմով։ Հանդիպմանը ավելի ուշ միացել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։