Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողի ատեստավորման ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների 2025 թվականի ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի թիվ 20 հիմնական դպրոցում՝

Ագրոնոմիա

Ագրոտնտեսագիտական ֆերմերային տնտեսության կազմակերպում

Անասնաբուժություն

Ավտոմատացված համակարգեր

Գրաֆիկա

Ծրագրավորման հիմունքներ

Վեբ

Ցանցեր-1

Ցանցեր-2

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի թիվ 20 հիմնական դպրոցում՝

Խոհարարություն

Հանրային սննդի սպասարկում և արտադրություն

Հրուշակագործություն, հացաթխում, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն

Ոսկերչություն

Տեքստիլ

Ատեստավորման օրը մանկավարժական աշխատողն ատեստավորման կենտրոն պետք է ներկայանա նշված ժամից 45 րոպե առաջ՝ իր հետ ունենալով ԳԹԿ-ի կողմից իրեն նախապես ուղարկված անցաթուղթը և անձը հաստատող փաստաթուղթը: Մանկավարժական աշխատողների մուտքը կենտրոն սկսվում է ատեստավորման կենտրոնի ղեկավարի հրահանգով:

ԳԹԿ-ի կողմից ծանուցումներ են ուղարկվել գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեներին։