Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումին» իր մասնակցության շրջանակում, հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը։ Ընդգծվել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել այս ուղղությամբ խաղաղության նախաձեռնություններին։
Բացի դրանից, նրանք քննարկել են Պաղեստինում և Սիրիայում վերջին զարգացումները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։ Քննարկվել են նաև այլ հարցեր, որոնց թվում՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվները սառեցնելու որոշումը։



























