Բրիտանական ջրերում կրկին ռուսական սուզանավ է հայտնվել, հաղորդում է BBC-ն։
Թագավորական նավատորմի տվյալներով՝ խոսքը ռուսական դիզելային-էլեկտրական «Կրասնոդար» սուզանավի մասին է, որը Հյուսիսային ծովից դուրս է եկել Դուվրի նեղուցով և շարունակել ընթանալ դեպի Լա Մանշ։
Թագավորական նավատորմը հավելել է, որ պատրաստ են եղել «անցնելու հակասուզանավային գործողությունների», եթե ռուսական սուզանավը ջրի տակ սուզվեր։





























