Հունվարի 4-ի երեկոյան հարձակում է տեղի ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասի տան վրա, որը գտնվում է Աթենքի կենտրոնական մասում: Հաղորդվում է, որ մոտ 30 անձինք շենքի վրա քարեր եւ փայտեր են նետել:
Դեպքի վայր ժամանած իրավապահներին չի հաջողվել ձերբակալել նրանց: Առայժմ հայտնի չէ` հարձակման պահին նախագահը գտնվել է տանը, թե ոչ: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:




























