Հարձակման է ենթարկվել Կանբերայում Սիրիայի դեսպանատունը: Ինչպես հաղորդում է  Associated Press գործակալությունը, հարձակվողներն սկսել են կոտրել կահույքը, պատուհանները: Ջարդարարները դեսպանատնից մի քանի համակարգիչներ են տարել:  Առաջին հարկը  բավականին տուժել է, սակայն իշխանությունները դժվարանում են վնասի իրական չափը գնահատել:

Գրոհի ժամանակ շենքում դեսպանատան երկու աշխատակից է գտնվել, որոնք չեն տուժել:

Մինչ իրավապահների գալը հարձակվողները լքել են շենքը: