Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին Նեւադա նահանգում քվեարկության արդյունքներով հաղթել է` ստանալով ընտրողների ձայների  43%-ը եւ երկրորդ տեղում թողնելով Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչին` 26%-ով:

Ինչպես հաղորդում է BBC-ին, քվեարկությունների արդյունքներով որոշվում է հանրապետականների թեկնածուն, ով 2012թ. նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում լինելու է Բարաք Օբամայի մրցակիցը:

Նշենք, որ հունվարի 31-ին Ռոմնին հաղթել էր նաեւ Ֆլորիդայում, նրան աջակցել էր քվեարկողների 47%-ը: