Երևանի կենտրոնում իր շքեղությամբ առանձնացող Seven Visions Resort & Places, The Dvin համալիրն այս տարի ևս ամրապնդեց իր միջազգային հեղինակությունը՝ համաշխարհային ճանաչում ունեցող հյուրանոցների շարքում զբաղեցնելով լավագույնի դերը։ Դեկտեմբերի 6-ին Բահրեյնում անցկացված World Travel Awards 2025 մրցանակաբաշխությունը հայկական ռեզորթի համար դարձավ հերթական հաղթական փուլը՝ արժանանալով միանգամից հինգ հեղինակավոր մրցանակի։ Մրցանակաբաշխության ժամանակ «Դվին»–ը ճանաչվեց

Աշխարհի առաջատար հյուրանոցային սննդի և ժամանցային փորձառություն 2025,

Եվրոպայի առաջատար ժամանցային հյուրանոց 2025,

Հայաստանի լավագույն կոնֆերանսային հյուրանո 2025,

Հայաստանի առաջատար հյուրանոց 2025,

Հայաստանի լավագույն հյուրանոցային ռեստորան 2025 (Հայրիկ ռեստորան)։

Հյուրանոցի ղեկավարությունն ու թիմը մրցանակները դիմավորեց տպավորիչ շոուով։ Այսպիսով, նախկինում ստացած 15-ից ավելի միջազգային մրցանակներին ավելացան ևս հինգը։

Seven Visions Resort & Places, The Dvin համալիրն այսօր համարվում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Եվրոպայի կարևորագույն հյուրանոցային մոդելներից մեկը։ «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ Վերահսկիչ Խորհրդի Նախագահ Արտակ Թովմասյանի խոսքով՝ այս ձեռքբերումներ ոչ թե մեկ տարվա, այլ մոտ մեկ տասնամյակի աշխատանքի արդյունք են․ «Այսպիսի համալիրները ձևավորվում են տասնյակ տարիների մեջ։ Մենք շարունակելու ենք ընդլայնել ենթակառուցվածքները՝ նորարարական լուծումներով, որպեսզի ամեն այցելու այստեղ ստանա այն, ինչ դեռևս չէր հանդիպել աշխարհում»։