Քուվեյթի ժամանակավոր կառավարությունը փետրվարի 5-ին հրաժարական է տվել:Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», համաձայն երկրի Սահմանադրության, նախարարների նոր կաբինետը պետք է ձեւավորվի մինչեւ խորհրդարանի նոր նստաշրջանը, որը մեկնարկում է ընտրություններից հետո երկու շաբաթվա ընթացքում:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Քուվեյթում խորհրդարանական ընտրությունները կայացել են փետրվարի 2-ին: Մեծամասնություն են կազմել ընդդիմադիր իսլամիստները` 50 տեղերից ստանալով 34-ը:



























