Աֆղանստանի հարավում գտնվող Կանդագար քաղաքում  փետրվարի  5-ին ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում 7 մարդ զոհվել է,  եւս 19-ը` վիրավորվել:

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել շենքի մոտ կանգնեցված մեքենայում: Այն, հավանաբար,  գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով, երբ կանգառատեղիում շատ մարդիկ են եղել:

Զոհվածներից հինգը ոստիկանության աշխատակիցներ են, եւս երկուսը` բնակիչներ: