Սարատովի մարզում տեղի է ունեցել «ձնային ապոկալիպսիս»․ մեքենաները խցանվել են մայրուղիներում, իսկ ավելի քան 200 բնակավայրերում վնասվել են էլեկտրահաղորդման գծերի սյուները, հայտնում է Shot Telegram-ալիք-ը։
Ռեսուրսի տվյալներով՝ ամենաբարդ իրավիճակը Էնգելսի մոտ գտնվող Բեզիմյանոյե գյուղի շրջանում է՝ դեպի Ղազախստանի սահման տանող ճանապարհին։ Այնտեղ մեքենաները ամբողջությամբ ծածկվել են ձյունով։
«Գիշերվա ընթացքում փրկարարները տարհանել են 148 մարդ, այդ թվում՝ 34 երեխա։ Խցանումներ և սահմանափակումներ նկատվում են նաև մարզի այլ շրջաններում։ Օրինակ՝ դեպի Վոլգոգրադի մարզ տանող մայրուղում առաջացել է մոտ 5 կմ երկարությամբ խցանում։ Ներկայումս երթևեկությունը սահմանափակված է Р-228 Սիզրան – Սարատով – Վոլգոգրադ, А-298, Р-22 «Կասպիյ» և Р-158 Նիժնի Նովգորոդ – Արզամաս – Սարանսկ – Իսսա – Պենզա – Սարատով ճանապարհներին։
Բացի այդ, 205 բնակավայրերում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։ Սարատով քաղաքում ծառեր են ընկել։ Դժվար իրավիճակ է նաև Չելյաբինսկի մարզում և Բաշկիրիայում, որտեղ մի շարք ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել», — գրում է Shot-ը։




























