Կուբայի հեղափոխության առաջնորդը ներկայացրել է իր «Ժամանակի պարտիզանը» գիքրը, որը նվիրված է սեփական գործունեությանը` սկսած իր մանկությունից մինչեւ 1959թ. հեղափոխության հաղթանակը:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», գիրքը կազմված է երկու հատորից. Կաստրոյի հետ զրույցները վերարտադրել է կուբացի լրագրողուհի Կատյուսկա Բլանկոն: Գրքի շնորհանդեսը տեւել է վեց ժամ:Իր խոսքում Կաստրոն անդրադարձել է որոշ հրատապ աշխարհաքաղաքական հարցերի, մասնավորապես, Մերձավոր եւ Միջին Արեւելքում իրավիճակին` հայտարարելով «Սիրիայի եւ Իրանի վրա կախված ահավոր սպառնալիքի մասին», ինչպես նաեւ այն մասին, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան փորձում են Մոսկվային ներշնչել «ծիծաղելի գաղափար» այն մասին, թե եվրոպական ՀՀՊ-ն կոչված է պաշտպանել Ռուսաստանին Իրանի եւ ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային վտանգին:Կոմանդանտեն հատուկ ընդգծել է, որ ուշադիր հետեւում է աշխարհում իրավիճակի զարգացումներին:




























