Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 14-ի ցերեկը Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, դեկտեմբերի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել էն «Հայպետհիդրոմետից», Երեւանում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +6+8։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +3+5,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7-1, ցերեկը՝ -2+2,

Լոռիում գիշերը -4-9, ցերեկը՝ +1+4,

Տավուշում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+4, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1+2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +3+6,

Արարատում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+8,

Արմավիրում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+9,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -2+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +6+9,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+10, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +4+7։