Իտալիայի Վենետիկ քաղաքում մեկնարկել է հայտնի կառնավալը: Ինչպես փոխանցում է «Վեստին», այս տարի այն անցկացվում է «Կյանքն ինչպես թատրոն» խորագրով: Հիմնական բեմական հարթակն ավանդաբար լինելու է Սուրբ Մարկոսի հրապարակը: Մինչեւ առավոտ շարունակվել են տոնախմբությունները: Կառնավալի օրերին Վենետիկ կես միլիոն զբոսաշրջիկ է այցելում:
Նշվում է, որ այս տարի «Լա ֆենիչե» բեմահարթակում հանդես կգան նաեւ Մարիինյան թատրոնի երիտասարդ երգիչների ակադեմիայի մեներգիչները:
Տոնը կշարունակվի մինչեւ փետրվարի 21-ը:




























