Պակիստանի Փեշավար նահանգում  «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցի է ոչնչացվել:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը,  սպանված վեց ահաբեկիչներից մեկը «Ալ Քաիդայի» դաշտային հրամանատար, Ադրբեջանի քաղաքացի, 1981թ. Սումգայիթում ծնված Զաուր Ասլանովն է:

Լուսանկարում` սպանված ադրբեջանցու անձը հաստատող փաստթղթի պատճենն է: