Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայում տանկային նշանաձգության վարժություններ են մեկնարկել:
Ինչպես հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը, շարժվելով 15-20 կմ/ժամ արագությամբ, զորավարժությունների մասնակիցները պետք է խփեն նշանակետերին: Թիրախները տեղադրված են 900 – 1600մ հեռավորության վրա:Գնահատումը կատարում է ռազմաբազայի հրամանատարությունը: Տանկիստները կրակ են բացում 125 մմ տրամաչափի մարտական արկերով: Նորմատիվները հաջող կատարած զինվորներն ու սպաները կպարգեւատրվեն հուշանշաններով, իսկ ամենադիպուկ անձնակազմը որպես պարգեւ տորթ կստանա:




























