Իրանը պատրաստ է հակահարված տալ ցանկացած երկրի, որի տարածքը կօգտագործվի «թշնամու» կողմից նրա դեմ ագրեսիայի համար:

Ինչպես հաղորդել է իրանական FARS գործակալությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Հոսեյն Սալամին  փետրվարի 5 –ին հայտարարել է հետեւյալը. «Իրանի դեմ թշնամական գործողության իրականացման համար օգտագործվող ցանկացած կետ պատասխան հակահարված կստանա»: