Դեկտեմբերի 12-ին Երևանի «Կովկաս» պանդոկի մոտ Լեհաստանի քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
ՔԿ–ից հայտնեցին, որ Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։





























