Փետրվարի 5 –ին Լիբիայում մեկնարկել են երկրի նախկին առաջնորդ Մումար Քադաֆիի կողմնակիցների նկատմամբ առաջին դատական լսումները:

Ինչպես  հաղորդում է Agence France-Presse-ը, Բենգազիում ռազմական դատարանի առջեւ է կանգնել 41 մարդ: Նրանք մեղադրվում են Քադաֆիի ռեժիմի դեմ ապստամբությունն անօրինական մեթոդներով ճնշելու մեջ:Լսումները երկար չեն տեւել: Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 15-ին: