Ելիսեյան պալատն օրական 15 հազ. դոլար է ծախսում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզի համար սննդի եւ ըմպելիքների վրա:
Ինչպես հաղորդում է «Վեստին», սպասարկման ծախսերի առումով Ելիսեյան պալատը գերազանցում է անգամ բրիտանական թագավորական պալատին: Ընդ որում հայտնի է, որ Սարկոզին առանձնապես գուրման չէ եւ ալկոհոլ գրեթե չի օգտագործում, այդ թվում` հայտնի ֆրանսիական գինիներ: Սակայն նախագահի շրջապատից տեղեկացնում են, որ Սարկոզին տիպիկ քաղցրակեր է. շատ է սիրում շոկալադ եւ կոնֆետներ: Բայց նրա ներկայիս կինը` Կարլա Բրունին ընտանիքում խիստ սահմանափակում է մտցրել քաղցրի նկատմամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























