Եգիպտոսի բուհերի մեծ մասի ուսանողները հայտարարել են փետրվարի 6 –ին քաղաքացիական անհնազանդության անժամկետ ակցիա սկսելու մասին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ուսանողները մտադիր են շարունակել բողոքի արշավը` մինչեւ պահանջների լիակատար բավարարումը, որոնցից գլխավորը իշխանության անհապաղ փոխանցումն է զինվորականներից քաղաքացիական անձանց եւ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ դատական գործընթացի շուտափույթ ավարտը:Ուսանողների միությունը, որն ավելի քան 3,5 մլն երիտասարդների է միավորում, ներկայումս երկիրը կառավարող զինված ուժերի բարձրագույն խորհրդին մեղադրել է «երկրում ծայրահեղ լարված իրավիճակ ստեղծելու եւ անվտանգության վերականգնման հարցում անգործության համար»:Ակցիային միացել են երկրի խոշորագույն բուհերի ուսանողները:



























