Ես փոքրիկ արտահայտություն ունեմ, արդեն տարուցավելի է՝ այս գեղեցկուհու քննիչը տանջվում է, ինչի համար ես չեմ հասկանում, նաև խոսքս վերաբերում է թե՛ մեղադրողներին, թե՛ նույն պաշտպաններին, ի՞նչ եք ուզում պարզել, ես չեմ հասկանում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15–ին, դատարանում հայտարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
«Հայաստանի Հանրապետությունը կա, դա փաստ է, որ Բյուրեղավան համայնքը կա, դա փաստ է, որ այնտեղ առանձնատուն կա կառուցված, դա փաստ է, որ այդ առանձնատունը իմ տղաների անունով է և նրանց համար է, դա փաստ է, որ իմ տղաները զբաղվել են բիզնեսով, դա փաստ է և եկամուտ են ունեցել, այդ եկամուտի հիման վրա այդ առանձնատունը կառուցվել է, դա փաստ է, իմ տղան էլ ցուցմունք տվեց։
Մի հարց կար, որ պետք է դուք պարզեք, պարզ ցուցմունք տվեց վկան՝ Աղվան Հովսեփյանը կապ ունի՞, թե ոչ այդ բովանդակության հետ»,–ասաց նա։
Մեղադրող կողմը ընդհատեց՝ առարկելով. «Ես առարկություն ունեմ, վկայի հարցաքննության ընթացքում խոսքը վերաբերում է վկայի ցուցմունքների բովանդակությանը, որքանո՞վ ընդունելի դա։ Կոնկրետ վերաբերելի ցուցմունքներ, վերաբերելի հարցադրումներ հնչեցվեն, թող հարցաքննություն ավարտվի, էլի լսենք այդ հայտարարությունները»։
Աղվան Հովսեփյանը շարունակեց իր խոսքը. «Հարգելի դատարան, Աղվան Հովսեփյան 50 տարի աշխատել է իրավապահ համակարգում և բազում անգամներ դատարանում մեղադրանք է պաշտպանել ավելի բարդ գործերով։ կա ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանք, որի շուրջ պետք է վկային հարցաքննել և կենտրոնանալ դրա վրա։ Ի՞նչ եք տանջում այս մարդուն։ Մի հարց կա, որ պետք է պարզեք՝ Աղվան Հովսեփյանը, ի՞նչ առնչություն ունի էն բիզնեսների հետ, որ իր տղան է զբաղվել։
Վկան պարզ բացատրեց, Աղվան Հովսեփյանին ոչ ճանաչում է, ոչ տեսել է։ Վկան ահագին տարիներ եղել է այդ բիզնեսի կենտրոնում, որպես մենեջեր։ Եթե Աղվան Հովսեփյանը մազաչափ մասնակցություն ունենար այդ բիզնեսի կառավարմանը, վկան կիմանար այդ մասին։ Թե չէ Բյուրականն է կա, առանձնատունն էլ կա, այդ բիզնեսներն էլ կան, իմ տղաներն էլ կան։ Իմ տղաների անունը չկա այդ գործի մեջ, այդ հարցաքննության։ Ամեն էջի վրա 30 անգամ գրված է Աղվան Հովսեփյան, բայց որ Աղվան Հովսեփյանն ունի գիտությունների թեկնածու տղա՝ Նարեկ Հովսեփյան, չկա, որ Աղվան Հովսեփյանն ունի Միսակ Հովսեփյան տղա, որ զբաղվել են այդ բիզնեսով և բազում ուրիշ բիզնեսներով, այդ մասին չկա։ Ես ուղղակի ուզում եմ, որ կոնկրետ լինի։ Ի՞նչ ենք ուզում պարզել այսքան ժամանակ»,–ասաց նա։
Նախկին դատախազը դիմեց վկային. «Հարց եմ տալիս, խնդրում եմ պատասխանեք, Աղվան Հովսեփյանը այդ բիզնեսներին, որի մեջ դուք աշխատել եք, որևէ առնչություն ունեցե՞լ է կառավարման, հսկողությանը։ Որևէ դեպք կամ որևէ նշույլ անգամ կարո՞ղ եք հիշատակել, որ Աղվան Հովսեփյանը առնչություն է ունեցել։ Մինչև հիմա էլ տղաներս բիզնեսով են զբաղվում։ Աղվան Հովսեփյանը որևէ հարցում առնչություն ունեցե՞լ է այդ բիզնեսներին, կառավարմանը, հսկողությանը, հաշվետվություններին և այլն»։
Վկան պատասխանեց, որ Աղվան Հովսեփյանին տեսել է միայն հեռուստացույցով։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











