Ռեգբիի վեց ազգերի առաջնությունում (Six Nations Championship) Ֆրանսիայի հավաքականը 5 աստիճան ցրտի պայմաններում 30:12 հաշվով կամային հաղթանակ տարավ Իտալիայի նկատմամբ: Ֆրանսիացիներն անհաջող էին սկսել հանդիպումը, սակայն կարողացան դժվարին հաղթանակ տանել:

Ուելսի հավաքականը հյուրընկալվելիս 23:21 հաշվով հաղթեց Իռլանիային: 8 տարվա ընդմիջումից հետո անգլիացիները վերջապես առավելության հասան շոտլանդացիների նկատմամբ՝ 13:6: Անգլիան, Ֆրանսիան եւ Ուելսը գլխավորում են մրցաշարային աղյուսակը: